Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. «Stent for Life» կյանք փրկող անվճար ծրագիրը

ՀՀ ԱՆ. «Stent for Life» կյանք փրկող անվճար ծրագիրը

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն:

«Stent for Life» կյանք փրկող ծրագիր` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):
Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:  

Սահմանված կլինիկական չափանիշներն են`

 

  • «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ
  • «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է  տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,
  • Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:


Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում`

 

  • «Աստղիկ» ԲԿ
  • «Արամյանց» ԲԿ
  • Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
  • «Նորք Մարաշ» ԲԿ
  • «Էրեբունի» ԲԿ
  • «Բեսթ Լայֆ» ԲԿ
  • «Շենգավիթ» ԲԿ
  • «Արմենիա» հանրապետական ԲԿ
  • Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր
 

Մարզերում`

 

  • Վանաձորի ԲԿ
  • Գյումրու ԲԿ
  • Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ